2916 դիտում
13:49 06-11-2018
«Իմ նպատակներից է լինելու քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը». Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արտակ Բեգլարյանը առաջիկա ամիսներին պատրաստվում է հանդիպել պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Արցախի տարբեր շրջանների բնակիչների հետ, վեր հանել ոլորտում առկա խնդիրները, եղած դժգոհությունները և իր լիազորությունների շրջանակներում դրանց լուծումներ առաջարկել: «[url=https://armenpress.am/arm/news/953420.html]Արմենպրես[/url]»-ը զրուցել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ պարզելու, թե որոնք են լինելու նորընտիր պաշտպանի առաջնային քայլերը և ծրագրերը:
[b]-Պարոն Բեգլարյան, հոկտեմբերի 31-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից դուք ընտրվեցիք Մարդու իրավունքների պաշտպան: Որո՞նք են լինելու ձեր առաջին քայլերը և հրատապ լուծում պահանջող ծրագրերը:
[/b]
-Ես շարունակելու եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը: Առաջիկա օրերին պլանավորում եմ հանդիպումներ պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, եղած դժվարությունները և նաև այդ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Իհարկե, համակարգում նոր չեմ, գրեթե մեկ տարի զբաղեցրել եմ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, բայց անհրաժեշտ եմ համարում նոր կարգավիճակով հնարավորություն ունենալ ծանոթանալու խնդիրներին, որպեսզի ինքս ինձ համար կարողանամ պլանավորել հետագա աշխատանքները: Նախատեսում եմ նաև այցելել Արցախի տարբեր շրջաններ՝ տեղերում հանդիպելու բնակչության հետ: Այցելություններ եմ ունենալու նաև փակ և կիսափակ հաստատություններ:
Երկարաժամկետ աշխատանք է անհրաժեշտ բոլոր ոլորտներում՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանի, և՛ քաղաքացիական հասարակության, և՛ իշխանությունների բոլոր ճյուղերի մասնակցությամբ: Բնականաբար, շատ կարևոր է գործադիր իշխանության հետ պատշաճ համագործակցությունը, փոխադարձ վստահությունը, և ես փորձելու եմ այդ սկզբունքների հիման վրա ՄԻՊ աշխատանքները ծավալել՝ նպատակ ունենալով արձանագրել երկարաժամկետ արդյունքներ:
Առանձին ուշադրություն եմ դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը: Մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնահերթություն է լինելու նաև հաշմանդամություն ունեցողների, տարեցների և մի շարք այլ սոցիալապես ավելի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը:
[b] -Իսկ զորամասեր այցելություններ լինելո՞ւ են:
[/b]
-Իհարկե, զորամասեր այցելություններին ևս առաջնային նշանակություն եմ տալու, բայց նախքան հետազոտությունները դեռ պետք է նախապատրաստենք դրանց մեթոդական հենքը, և նաև աշխատակիցները նախապատրաստվեն մեթոդական առումով` ունենան համապատասխան ուղեցույցներ, որպեսզի հնարավորինս արդյունավետ հետազոտություններ կատարենք: Դա վերաբերում է և՛ զորամասերին, և՛ մնացած բոլոր ուղղություններին:
[b]-Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության ուղղությամբ:
[/b]
-Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ նախորդի՝ Ռուբեն Մելիքյանի կողմից: Ես շարունակելու եմ նույն կուրսը` ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ մեր միջազգային գործընկերների հետ, և փորձելու եմ ընդլայնել աշխարհագրությունը ու խորացնել այդ համագործակցության ծրագրերը տվյալ գործընկերների հետ:
Ամբողջույամբ արդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/953420.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3302 դիտում
10:54 20-06-2018
Մեծ ու փոքր ֆեոդալները նախևառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են․ «Առավոտ»
1264 դիտում
20:09 14-08-2024
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է ազատազրկված անձանց իրավագիտակցության բարձրացմանը նպաստող քննարկում
Այս բաժնից
946 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
820 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
862 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից