211652_close_icon
views-count1952 դիտում article-date 09:24 07-11-2018

Բարոյալքման միամսյակ. «հավերժական տասովշիկներն» ու նախընտրական տոնավաճառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական–կուսակցական ավանդույթը, այլ իրավիճակն ու իրավիճակի թելադրանքը, քաղաքական վերադասավորումները տեղի են ունենում այնպիսի սահունությամբ, այնպիսի հակասական վերափոխումներով, որ նույնիսկ զարմանքը բավարար չէ տեղի ունեցողն ընկալելու համար: «Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել» դեմքի արտահայտությամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումները, տատանվում՝ արդյոք արժե՞ մտնել այս կամ այն կուսակցության ցուցակ, թե՞ ոչ, հաշվարկում, թե որ ցուցակով է ավելի հնարավոր հայտնվել խորհրդարանում կամ գոնե հայտնվել քաղաքական որեւէ ուժի ազդեցության գոտում, իսկ ավելի պրագմատիկները մտածում են ոչ թե խորհրդարանում հայտնվել-չհայտնվելու, այլ նախընտրական տոնավաճառի ընթացքում իրենց ֆինանսական կարողությունը ձեռք բերելու համար: Ակնհայտ է, որ բարոյալքման հերթական միամսյակի դեմն առնելու միակ տարբերակը հստակ չափորոշիչների ու ֆիլտրերի արձանագրումն է խոշոր քաղաքական ուժերի կողմից, որոնց շնորհիվ գուցե ստացվի այդ բարոյալքման ալիքն ու դրանով բոլոր ժամանակներում զբաղվողների հերթական քամիները զսպել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր