211652_close_icon
views-count6728 դիտում article-date 17:58 08-11-2018

Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում

Մոսկվայում ընթանում է «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանման գործընթացը, ինչը պայմանավորված է հնարավոր պայթյունի մասին ահազանգով: Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/proisshestviya/5770492?following_ch=3914&utm_source=tass&utm_medium=push&utm_campaign=push_all]TACC[/url]-ը: «Իրականացվում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանում: Պայթյունի վտանգի մասին տեղեկություն է ստացվել»,-մանրամասնել է գործակալության զրուցակիցը: Սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունները տեղեկությունը դեռևս չեն հաստատել:

Նմանատիպ նյութեր