211652_close_icon
views-count8720 դիտում article-date 17:36 31-01-2019

Մոսկվայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «Երևան պլազա», «Ռիո» առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին

Մոսկվայի ոստիկանությունը հունվարի 31-ին անանուն զանգեր է ստացել ավելի քան 10 օբյեկտներում պայթյունի վտանգի մասին. օբյեկտների թվում են «Երևան պլազան», ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնը, «Սինեմա սթար» կինոթատրոնը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/962652.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, անանուն զանգերը ոստիկանություն ստացվել են 10 րոպեի ընթացքում: «Մոսկվայում զանգվածային կերպով սկսեցին ստացվել հաղորդագրություններ առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունի վտանգի մասին: Ստուգվում են ավելի քան 10 օբյեկտներ»,-հայտնել են ոստիկանությունից: «Տեղում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ոստիկանության աշխատակիցները, կինոլոգներ՝ տվյալ հաղորդագրությունների ստուգման նպատակով»,-նշել են գործակալության աղբյուրները:

Նմանատիպ նյութեր