211652_close_icon
views-count2378 դիտում article-date 13:43 09-11-2018

Ցուցակները հստակեցվել են. Լիլիթ Մակունցը և Մանե Թանդիլյանը` ընտրություններին մասնակցության մասին

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված ցուցակները հստակեցված են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,- նշեց նա: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ օրենսդիր կամ գործադիր իշխանությունում աշխատելու մասին հարցի հետ կապված պարզաբանեց, որ այս պահին որոշում այդ հարցով չկա. «Ընտրություններից հետո թիմը կկայացնի որոշում, և պարզ կլինի: Այս պահին որևէ որոշում չկա»,-ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր