211652_close_icon
views-count2061 դիտում article-date 12:05 10-11-2018

Փաշինյանն առաջարկում է ուղիղ եթերում նախընտրական բանավեճն ամրագրել օրենսդրությամբ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններից սկսած ձևավորել ուղիղ եթերում նախընտրական բանավեճի ավանդույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- գրել է Փաշինյանը: ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ։

Նմանատիպ նյութեր