90544 դիտում
17:30 10-11-2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները 24 ժամը չլրացած՝ հայտնաբերեցին երեկ Երևանում աղմկահարույց սպանություն կատարողին. քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ՝ Արաբկիրի Ոստիկանության են բերման ենթարկել Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Վարուժան Գյուրջինյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 9-ին, Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում Երևան քաղաքի Պոպովի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Սանասար Բարսեղյանին սպանելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերելու աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանը և Արաբկիրի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները մի քանի հասցեներում են եղել և անգամ փակել են տվել Հայաստան դուրս եկող սահմանների անցակետերը, որպեսզի կասկածյալները չկարողանան Հայաստանից ճողոպրել։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ Վ. Գյուրջինյանը ձերբակալվել է։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը «մի կաթիլ մեղրի պատմություն է եղել», ինչը այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից, սակայն չի բացառվում, որ խուլիգանության հատկանիշներով էլ հարուցվի մեկ այլ քրեական գործ՝ տուժող կողմի ընկերների նկատմամբ, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/09/1109732/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ նոյեմբերի 9-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, մահացածը հիվանդանոց էր տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից։
Դեպքի վայր էր ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել էին արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բարսեղյանն էր, ում մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հարվածի հետքեր: Նշված փողոցում երթևեկությունը դադարեցված էր Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից:
Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործին բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+