1794 դիտում
18:20 13-11-2018
Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում
ՀՀ նախագահի հրամանագրով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վահագն Աթաբեկյանին նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից:
Դեսպանի պաշտոնից հետ է կանչվել նաև Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արդեն նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նախագահի հրամանագրով Լեհաստանում դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սամվել ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա),-ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Նմանատիպ նյութեր
1914 դիտում
21:28 21-03-2019
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսսաթիի հետ
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»