7412 դիտում
20:08 13-11-2018
Ավագանու նիստում որոշվեց 10 տարով անհատույց 34.6քմ մակերեսով բնակարան տրամադրել 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանին
Նոյեմբերի 13-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Շաբոյանների՝ 14 հոգուց բաղկացած ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրամադրելու հարցին:
Համայնքի սեփականություն համարվող Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի հ.18՝ 34.6քմ մակերեսով բնակարանը 10 տարի ժամկետով տրամադրվել է Վիրաբ Շաբոյանին և նրա ընտանիքին: Մինչ այս Շաբոյաններն ապրում էին Մոլդովական փողոցի հ.29/4 շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող, բնակության համար չնախատեսված նկուղային տարածքում:
Արձագանքելով բնակարանային հարցի վերաբերյալ ավագանու անդամների բարձրացրած հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան քաղաքի բնակարանային ֆոնդն այնպիսի վիճակում է, որ առկա խնդիրների լուծումը բավական հեռու է թվում: Քաղաքապետը սոցիալական բնակարանաշինությունը խթանելու հարցում կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը:
«Բնականաբար, մենք բոլորին չենք կարող ասել՝ սպասեք՝ հինգ կամ տասը տարի հետո կունենանք բնակարանային ֆոնդ և բոլորիդ կտեղափոխենք նոր բնակարաններ: Մենք փուլ առ փուլ պետք է լուծում տանք այս խնդրին:
Ակնկալում եմ նաև բոլոր խմբակցությունների աջակցությունը, որպեսզի մշակվի մի մեխանիզմ, որը կլինի արդար, թափանցիկ և ընդունելի հանրության համար: Մենք մեր կողմից արդեն իսկ մշակում ենք մեխանիզմ, որ մասնավորի հետ համագործակցության արդյունքում ունենանք բնակարանային ֆոնդ», - նշել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
3041 դիտում
16:48 13-11-2018
14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց
16711 դիտում
15:46 21-06-2018
ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ՈւՂԻՂ. Tert.am
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր