211652_close_icon
views-count1835 դիտում article-date 16:40 15-11-2018

Brexit-ի գործերի նախարարը հրաժարական է տվել

Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնե է Twitter-ի իր էջում։ Ռաաբը նշել է, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը: «Այսօր ես հրաժարվեցի Brexit-ի գործերի նախարարի պաշտոնից: Ես չեմ կարող մաքուր խղճով պաշտպանել այն պայմանները, որոնք առաջարկվել են Եվրամիության հետ մեր գործարքի համար»,-ասված է Ռաաբի թվիթերյան գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր