211652_close_icon
views-count2593 դիտում article-date 10:36 30-10-2014

Հրաժարական է տվել Ռուսաստանի ՆԳ նախարարը. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «Дождь» պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը: Նույն աղբյուրի վկայմամբ՝ մինչև այս շաբաթվա վերջը Կոլոկոլցևի հրաժարականի դիմումը կարող է հաստատվել: Նախարարությունում ակնկալում են, որ նրա փոխարեն պաշտոնը կզբաղեցնի Վիկտոր Զոլոտովը՝ Կոլոկոլցևի տեղակալը և ՌԴ ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ով ավելի վաղ եղել է Վլադիմիր Պուտինի թիկնազորի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր