211652_close_icon
views-count2299 դիտում article-date 18:18 15-11-2018

«Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունները պետական բյուջե չեն վճարել խոշոր չափի գումարներ. ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել են քրգործեր

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներ: Նկատի ունենալով, որ «Արփի գազ» ՍՊ և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական գործեր: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր