211652_close_icon
views-count1398 դիտում article-date 11:13 16-11-2018

ՌԴ Պետդումայի շենքում բացվել է Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես

Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի շենքում տեղի է ունեցել «Հիշողություն» ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնում է radichesti.ru կայքը։ Ցոիւցահանդեսը նվիրված է ազգային միասնության օրվան և պատմում է Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին: Այն հիմնադրամի և նրա նախագահ Հ. Պողոսյանի երկարատև բարեգործական աշխատանքի արդյունք է՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգևոր կապերի ամրապնդումը, աջակցությունը սոցիալական նշանակության ծրագրերին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական, քաղաքական և վետերանների հարցերով հանձնաժողովը՝ Ветеранские вести լրատվական գործակալության աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր