Մեյը խոստացել Է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է ավարտին հասցնել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը։ Ինչպես հայտնում է Interfax-ը, այդ մասին Մեյը նշել է նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞, արդյոք, նրա պաշտոնաթող լինելու հավանականություն մինչև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գորընթացի ավարտը:
«Ես այս գործը կհասցնեմ ավարտին։ Ես կկատարեմ իմ աշխատանքը՝ ձգտելով լավագույն համաձայնագրի հասնելու Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է նա:
Հավելել է, որ «ղեկավարի դերն այն է, որ ընդունի ճիշտ, այլ ոչ թե հեշտ որոշումներ»:
Մեյի հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հայտնվեցին այն բանից հետո, երբ Լոնդոնի ու Բրյուսելի միջև համաձայնագրի՝ ավելի վաղ համաձայնեցված տարբերակը լայն դժգոհություն հարուցեց: