211652_close_icon
views-count2031 դիտում article-date 17:57 16-11-2018

Տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Այսօր տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման բացման ժամանակ երեխաներն անձամբ են հետաքրքրվել քննարկման մասնագետներից, թե ինչպես պաշտպանեն իրենց համացանցում, քանի որ ծնողները հետևում են իրենց դպրոցում, բակում, բայց հաճախ մոռանում են համացանցումհետևելու մասին։ «Նորարարականտեխնոլոգիաներիմիջավայրըմեծազդեցությունէունենումերեխաներիկյանքիվրաբազմաթիվառումներով` ստեղծելովհնարավորություններեւռիսկերնրանցիրավունքներիուբարեկեցությանհամար: Այդ պատճառով շատ կարևոր է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել երեխայի լավագույն շահը»,- ասաց Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվդըչիլդրեն» կազմակերպության, «Կասպերսկի Լաբորատորիայի» և ԵրևանումԵվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ։ «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցը ընդունվել է վերջերս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ևպարունակում է առաջարկություններ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար, տրվում են օգտակար, թեմատիկ ուղղորդումներ։ Միջոցառման ժամանակ զեկույցը ներկայացրել է ԵԽ Երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետ ՋուլիաՇիկլայը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր