211652_close_icon
views-count2188 դիտում article-date 21:42 16-11-2018

Հանրային խորհրդի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել

Այսօր տեղի է ունեցել ՀԽ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստը, որտեղ ընդգրկված են ոլորտը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների 43 ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նիստին մասնակցել է 35 անդամ, որից 8-ը առաջադրվել է հանձնաժողովի նախագահի թեկնածու: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ազատամարտիկ-զինագործ, ՀՀ ոտիկանության պաշտոնաթող գնդապետ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Օհանյանը: Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով համալրվում են Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմի 30 անդամները: Այնուհետև 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ այդպիսով համալրելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։ [b]ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան[/b]

Նմանատիպ նյութեր