Հայտնի են զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրները
International SOS բժշկական սպասարկող ընկերության մասնագետները կազմել են ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշել են 2019-ին զբոսաշրջային ուղևորությունների համար առավել վտանգավոր և անվտանգ երկրները:
Այսպիսով, բոլոր չափանիշներով ամենավտանգավոր երկրներ են համարվել Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին և Սիրիան, իսկ ամենաանվտանգ երկրները՝ Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Սլովենիան և Գրենլանդիան:
Առողջության սպառնալիքների տեսանկյունից ամենավտանգավոր մայրցամաքը Աֆրիկան է: Ընդ որում, սպառնալիքը Հարավային Սուդանում, Նիգերում, Կոտ-դ’Իվուարում և Սիերա-Լեոնայում գնահատվել է ծայրահեղ:
Անձնական անվտանգության առումով ամենացածր մակարդակ ունեն Աֆղանստանը, Սիրիան, Յեմենը,Լիբիան, Սոմալին, Հարավային Սուդանը և Մալին:
Ամենավտանգավորը Ճանապարհային երթևեկության տեսանկյունից համարվել են Բրազիլիան, Բոլիվիան, Սաուդյան Արաբիան, Իրանը և Ղազախստանը: