47702 դիտում
09:18 19-11-2018
ՀՀ ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու է առաջադրվել Լոռու մարզում հեղինակություն ունեցող փոխմարզպետ Արամ Խաչատրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածու է առաջադրվել համաքաղաքացիների սերն ու հարգանքը վայելող, բարձր հեղինակություն ունեցող փոխմարզպետ Արամ Մայիսի Խաչատրյանը:
2008 թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցաբերել է անհանդուրժողականությունч իշխանությունների հանդեպч հրաժարվելով օգտագործել իր զենքը ժողովրդի դեմ, որից հետո նրա ծառայությունը ընթացել է լարված միջավայրում և արդյունքում հեռացվել է աշխատանքից:
2013-2016 թթ. ընտրվել է Վանաձորի ավագանու անդամ և եղել է միակ ընդդիմադիրը ավագանիների շարքում` պայքարելով և պաշտպանելով իր համաքաղաքացիների շահերը, հասել է մի շարք հաջողությունների, այդ թվում՝ 2013թ. քաղաքի փողոցների ասֆալտապատման հարցը, Տանձուտ և Փամբակ գետերի հունը մաքրելու հիմնախնդիրը և այլն: 2014թ, բոյկոտելով հերթական նիստը, կարողանում է խոչընդոտել Վանաձորում կարմիր գծերի առկայությանը:
2016թ. Քառօրյա պատերազմի ժամանակ Ա. Խաչատրյանը միացել է Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի կուսակցության ջոկատի կամավորական շարժմանը:
2018թ. Թավշյա հեղափոխության ժամանակ եղել է Վանաձորում շարժման մեկնարկը տվողը և ակտիվ մասնակիցներից մեկը` բազմաթիվ անքուն գիշերներ անցկացնելով իր ժողովրդի կողքին:
Բազմաթիվ սոցհարցումները ցույց տվեցին, որ նրա ջանքերն ապարդյուն չեն անցել, և Ա. Խաչատրյանը շարունակում է ժողովրդականություն վայելել, և լոռեցիները պատրաստակամություն հայտնեցին տալու նրան իրենց վստահության քվեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2341 դիտում
15:40 28-11-2018
Շիրակի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է ԱԺ պատգամավորի 116 թեկնածու
Այս բաժնից
868 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
943 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1309 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ