211652_close_icon
views-count4135 դիտում article-date 12:03 19-11-2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ նոյեմբերի 19-ին, մեկօրյա աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Տեղեկության համաձայն՝ ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին: Այցի շրջանակներում Պուտինը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր