13028 դիտում
13:35 19-11-2018
Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից
Երեկոյան լուռ հետևում էի, ինչպես են մի խումբ երիտասարդներ պարկերով կարտոֆիլ դատարկում՝ ճաքած ձեռքերով, բայց մեծ ոգևորությամբ: Իրենց բերքից բաժին էին հանել վիրավոր զինվորների համար ու հեռավոր գյուղից հասել Երևան: Հետո մի խումբ կանայք եկան՝ քաղցրավենիքով լի տուփերով՝ կրկին զինվորների համար: Ու այսպես ամեն օր..., արդեն 10 ամիս:
Հայրենիքի Պաշտպանի վերականգողական կենտրոնը պետական ֆինանսավորում դեռ չունի, բայց վիրավոր տղաները ոչ մի օր առանց դեղի ու առանց սնունդի չեն մնացել:
Ապրեք բոլորդ, 10 ամիս դժվար պահերին խոնարհաբար ու առանց բարձրաձայնելու կիսեցիք մեր հոգսն ու այսքան արժանապատիվ կեցություն ապահովեցիք մեր տղաներին:
Ուզում ենք շնորհակալություն հայտենք յուրաքանչյուրիդ՝10 ամիս մեզ աջակելու համար և կիսվենք նորությունով, որ ունենք:)
Իսկ հիմա լավ լուրը:
Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից:
Ի դեպ, մենք էլ խոստացանք, որ ընդլայնվելու ենք ու 2 տարի հետո ընդգրկվելու ենք խոշոր հարկատուների ցանկում:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով