20258 դիտում
21:53 19-11-2018
Որպես Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, ով փոքրիշատե ծանոթ է մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրներին, ցանկություն եմ հայտնել առաջադրվելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 7 ընտրատարածքում. Վահրամ Ավագյան
Վահրամ Ավագյան
Ծնվել է 1993 թ. փետրվարի 18-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում:
2000-2008թթ. սովորել է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում։
2008-2011թթ. սովորել է մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի Ռոսսալ քոլեջում՝ փիլիսոփայություն, աշխարհագրություն և տնտեսագոտություն ուղղվածությամբ։
2011-2012թթ. սովորել է Լոնդոնի Քաղաքային համալսարանում։
2013-2016թթ. սովորել է Քեմբրիջի Անգլիա Ռասկին համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2018թ. սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության Ակադեմիան։
2017-2018թթ. դասախոսել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուժո քաղաքի Վեբի Ինթերնեյշնլ կենտրոնում անգլերեն լեզու և փիլիսոփայություն առարկաները։
Միաժամանակ բարեգործական սկզբունքով անգլերեն է դասավանդել Ֆուժո քաղաքի մանկատներում։
2018թ. աշխատել է ՀՀ Քննչական Կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում, որպես քննիչ։
Անգլիա Ռասկին համալսարանի կողմից ակադեմիական առաջադիմության համար արժանացել է կրթաթոշակի։
Մեծ Բրիտանիայում ուսման տարիներին ղեկավարել է Ռոսալ քոլեջի ռեկբիի թիմը ինչպես նաև փիլիսոփայության բանավեճերի խմբակներ։
Ուսմանը զուգահեռ` Մեծ Բրիտանիայում կազմակերպել և մասնակցել է մի շարք ակտիվիստական շարժումների` նվիրված Մեծ Եղեռնի և Ղարաբաղյան պատերազմի զոհերրի հիշատակին,որոնք միտված են եղել միջազգային հանրության իրազեկմանը:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է
Նմանատիպ նյութեր
3188 դիտում
22:40 05-10-2018
Ինչպես ավելի գրավիչ դարձնել գյուղական համայնքները. անցկացվեց Գյուղական համայնքների 6-րդ համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
685 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին