7329 դիտում
09:01 20-11-2018
Սադրանք Փաշինյանի դեմ. հարկման թեման հրապարակ են նետել իշխանության ներսից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ը օրենսդրական նախագիծ է ներկայացրել ֆիզիկական անձանց, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին, և որ արդյունքում պահումներ կարվեն Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներից:
Այս թեման ՀՀԿ-ականների թեթև ձեռքով դարձավ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների առաջնային թեման: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես փորձեցին սա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդի դեմ ուղղված դավադրություն:
Իհարկե, շատ կարճ ժամանակ անց պարզվեց՝ ՊԵԿ-ը որևէ նման նախագիծ չի ներկայացրել: Ընդամենը խոսվում է ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման, այդպես ստվերային եկամուտները բացահայտելու հեռանկարների մասին, և որ այդ ամենը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների փոխանցած գումարներին:
«Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»,- երեկ հաղորդագրություն տարածեց ՊԵԿ-ը:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, թե եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը հանրության կողմից սխալ է ընկալվել:
Երեկվա աժիոտաժն ուշագրավ է մեկ այլ առումով. տպավորություն էր, որ սա ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանք էր կառավարության դեմ դժգոհություն հարուցելու համար: Ու եթե այս թեման շահարկելու հարցում ՀՀԿ-ականների շահագրգռվածությունը պարզ էր, ապա անհասկանալի է՝ իշխանության ներսից ովքեր են այս թեման հրապարակ նետել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
07:52 26-01-2024
Իշխանության աջակիցները եկեղեցու դեմ նոր սադրանք են ծրագրել. «Ժողովուրդ»
1070 դիտում
14:41 01-12-2022
ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը. Քննարկում են կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման թեման
1900 դիտում
10:51 25-02-2023
Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից․ «Փաստ»
Այս բաժնից
4864 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են