211652_close_icon
views-count3196 դիտում article-date 15:03 20-11-2018

Մեծ-մեծ խոսողներին պետք է այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր ու քարոզարշավն արա. Ն. Փաշինյանը՝ ԶՈւ-ում տրամադրվող սննդի որակին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինված ուժերում տրամադրվող սննդի որակից գոհ չէ: Այդ մասին նա ասաց այսօր՝ նոյեմբերի 20-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, ասել եմ, որ սարսափելի է: Այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ մեկ օրում այդ ծավալի հարցերը չեն կարգավորվի»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։ Հավելեց, որ զինծառայողների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն ևս իրականացվում է: «Այո, այստեղ խնդիրներ ունենք: Եվ ոչ միայն այստեղ: Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր