211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:16 20-11-2018

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդար Սունկոն (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ առավելագույնս կնպաստի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների կապերի մերձեցմանը: Դեսպան Սունկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի ողջույնները: Զրուցակիցները անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական ու հումանիտար կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, ինչպես նաև Եվրամիության շրջանակում արդյունավետ փոխգործակցության հարցերին:

Նմանատիպ նյութեր