211652_close_icon
views-count1614 դիտում article-date 20:43 02-12-2019

Դեսպան Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Խորվաթիայի Հանրապետության նախագահին

Նոյեմբերի 29-ին Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին (Kolinda Grabar-Kitarović)։ Նախագահ Գրաբար-Կիտարովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը և տարբեր բնագավառներում հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի բարօրություն երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունն՝ ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը։

Նմանատիպ նյութեր