211652_close_icon
views-count2816 դիտում article-date 10:12 21-11-2018

Արշալույսներն առաջին ընտրատարածքում այնքան էլ խաղաղ չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Մասնավորաբար ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները, դաշինքի կողմից առաջադրվել է 13 թեկնածու: «Փաստին» հասած տեղեկություններով, նրանցից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ, պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար: Միևնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր