2067 դիտում
13:22 21-11-2018
Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ներկայացվել է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին համաձայնագիրը
Նոյեմբերի 19-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի կոմիտեի լիագումար նիստի շրջանակներում կայացել է «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի ներկայացումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀԿ համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ փաստաթուղթը, որը ներառում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և հետանդամակցային զարգացումների վերաբերյալ վերլուծական համապարփակ տեղեկատվություն, մշակվել և համաձայնեցվել է ԱՀԿ քարտուղարության կողմից և շրջանառվել ԱՀԿ անդամ երկրների շրջանակներում:
Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:
Լիագումար նիստին մասնակցել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչներ:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» փաստացի ներկայացման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Ավագ Ավանեսյանը: Զեկույցի վերաբերյալ ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց դիրքորոշումները, կատարել համապատասխան հարցադրումներ, որից հետո կայացել են հանգամանալից քննարկումներ:
Նիստի շրջանակներում կայացել են նաև «Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի», ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության անդամակցության մասին համաձայնագրի» վերաբերյալ զեկույցների ներկայացումները:
Նմանատիպ նյութեր
3274 դիտում
16:09 09-02-2019
Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը
1005 դիտում
16:30 23-06-2015
Նազարբաևը հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը երկրի անդամակցության մասին
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին