211652_close_icon
views-count5357 դիտում article-date 20:48 21-11-2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից 10 քաղաքական ուժի 1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը գործազուրկ է

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից 10 քաղաքական ուժի 1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33 %-ը գործազուրկ է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակներից: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, բայց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության չաշխատող թեկնածուների տվյալները հնարավոր չէր պարզել, քանի որ կուսակցության ցուցակի «աշխատանքի վայրը, պաշտոնը» հատվածում նշված էին 81 թեկնածուների մասնագիտությունները, ոչ թե աշխատանքի վայրերը: Ամենից շատ գործազուրկներն ընդգրկված են «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակում՝ 87 հոգի: Սակայն, կուսակցությունը ներկայացրել է 174 հոգանոց ցուցակ, իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 85 հոգանոց, որից 30-ը չի աշխատում: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ ներկայացրել է 83 հոգուց բաղկացած ցուցակ, որից 29 պատգամավորի թեկնածու անաշխատանք է: Ընդ որում, «Ազգային առաջընթացի» ցուցակում ևս մնացած՝ ոչ գործազուրկների տվյալների կողքին նշված են միայն մասնագիտությունները:Ամենաքիչ թվով գործազուրկները «Իմ քայլը» դաշինքում են՝ 24 թեկնածու: Դաշինքը նաև ամենամեծ՝ 182 հոգանոց ցուցակը ներկայացրած քաղաքական ուժն է: Հարկ է նշել, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները հիմնականում կառավարության անդամներն են, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները և մարզպետները: Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցանկն ու նրանց ցուցակներում գործազուրկների թիվը. ՀՀԿ – 125 հոգանոց ցուցակից չի աշխատում 37 պատգամավորի թեկնածու ՀՅԴ – 152 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու «Իմ քայլը» դաշինք - 182 հոգանոց ցուցակից չի աշխատում 24 պատգամավորի թեկնածու «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 156 հոգանոց ցուցակից չի աշխատում 45 պատգամավորի թեկնածու «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 85 հոգանոց ցուցակից չի աշխատում 30 պատգամավորի թեկնածու «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 83 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու «Մենք» դաշինք – 133 հոգանոց ցուցակից չի աշխատում 56 պատգամավորի թեկնածու «Սասնա ծռեր» - 174 հոգանոց ցուցակից չի աշխատում 87 պատգամավորի թեկնածու ԲՀԿ – 169 հոգանոց ցուցակից չի աշխատում 62 պատգամավորի թեկնածու ՕԵԿ – 131 հոգանոց ցուցակից չի աշխատում 60 պատգամավորի թեկնածու «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի դեպքում, սակայն, պատկերն այլ է: Թեկնածուների տվյալներում ոչ թե նշված է «չի աշխատում», այլ գրված է «հասարակական գործունեությամբ զբաղվող»: Այսպիսով, ՕԵԿ ցուցակում ընդգրկված է 58 «հասարակական գործունեությամբ զբաղվող» և 2 թոշակառու:

Նմանատիպ նյութեր