27479 դիտում
18:06 22-11-2018
Քաղաքացիները իրենց մաշկի վրա են զգալու, թե ինչպիսի օպերատիվությամբ են աշխատելու Տրանսպորտի և կապի նախարարության և տեղի ճանշինները. Դիլիջանի ոլորաններում խոստացավ նախարարի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային այց կատարեց Տավուշի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Հայավտոճան ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը:
Հ. Արշակյանը նախ տեղում ծանոթացավ Դիլիջիանի ոլորաններից մեկում ամիսներ առաջ խոշոր ավտովթարի հետևանքով փլուզված հենապատի ժամանակավոր կառուցման աշխատանքներին, տեղում հանձնարարականներ տվեց կառուցող ընկերությանը, ով խոստացավ, որ գարնանը կապիտալ կկառուցի երկաթբետոնե հենապատը, որից հետո Հ. Արշակյանը Դիլիջանում հանձնարարականներ տվեց տեղի ճանշինականներին, որպեսզի կատարեն անհրաժեշտ մաքրման աշխատանքներ ջրահեռացման խողովակներում, որտեղ անձրևաջրերից կուտակվել է մեծ քանակի աղբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ նախարարությունը պատրաստ է ձմռանը ու անելու են ամեն հնարավորը, որպեսզի փակ ու խոչընդոտ հանդիսացող ճանապարհներ չլինեն:
Վարորդները իրենց մաշկի վրա են զգալու, որ ճանշինները աշխատելու են օպերատիվ, իսկ Հայավտոճան ըներության գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանն էլ հայտնեց, որ արդեն իրենց ընկերությունն ունի ֆեյսբուքյան էջ, նախարարությունում գործելու է թեժ գիծ և ցանկացած խնդիր տեսնելով, քաղաքացիները կարող են ահազանգել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նախորդ տարիներին, երբ եղանակը անսպասելի ցրտում էր ու ձյունը շատ տեղերում փակում էր ճանապարհներն ու որոշ ճանապարհներն էլ դառնում էին անանցանելի, նշված վայրեր էին այցելում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիորսյանը, Հայավտոճան ընկերության նախկին գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, ովքեր շատ դեպքերում հենց նշված վայրերում էլ ճանշինակնների հետ լուսացնում էին օրը ու ձեռնարկում էին անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհները բացելու ուղղությամբ, ինչը նրանց մոտ ստացվում էր:
Հուսով ենք, եթե նման իրավիճակները առաջիկա ձմռանը լինեն, նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանն ու Հայավտոճան ընկերության գլխավոր տնօրեն Գ. Ավետիսյանը նույն կերպ կվարվեն, ինչպես Գ. Մարտիրոսյանն ու Ա. Արշակյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3125 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին