1774 դիտում
10:43 23-11-2018
ՀՀԿ-ն մոռացել է կարգախոսի կարևոր շարունակությունը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հանրապետական կուսակցությունը երեկ հայտարարել է իր նախընտրական կարգախոսի մասին՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»: ՀՀԿ-ն թերևս մոռացել է ավելացնել, թե ինչի համար կամ ինչի մասին մտահոգության վերաբերյալ է կարգախոսը: Որովհետև, ի վերջո, կա շատ պարզ իրավիճակ և իրողություն՝ այդ կուսակցության քսան տարիների կառավարումը, քայլ առ քայլ բացարձակացած իշխանությամբ: Եվ այդ քսան տարիների կառավարման ընթացքում ՀՀԿ-ն քայլ առ քայլ ավելի ու ավելի է, այսպես ասած, գեղեցկացրել իր ճառերը, խոստովանել սխալներ ու թերություններ, անգամ կոռուպցիա, հայտարարել, թե իբր պայքարում է դրա դեմ, սակայն իրականում հանրությանը մատուցել ավելի ու ավելի վատ արդյունք:
Դա հիմք է տալիս եզրակացնելու, որ, եթե ՀՀԿ-ն սխալվում էր, ապա, համենայնդեպս, ընդամենն իր բացարձակ իշխանության առաջին տարիներին, որովհետև հնարավոր չէ տասը տարի չգիտակցել սխալը և վերջապես չանցնել այն ուղղելուն: Որովհետև այդ սխալը չափազանց ակնառու էր, չափազանց թանկ էր արժենում պետության համար, և միաժամանակ ՀՀԿ-ն էլ չափազանց մեծ իշխանությամբ էր օժտված այդ սխալը ուղղելու քաղաքական որոշումներ կայացնելու համար, եթե լիներ կամքը:
Ըստ այդմ, եթե այդ ամենից հետո ՀՀԿ-ն չի կատարել անհրաժեշտ հետևություն, ապա իշխանությունը թողնելուց հետո հետևության մասին խոսելը ավելորդ է՝ կարելի է խոսել միայն, այսպես ասած, քինախնդրության մասին:
Անգամ այժմ ՀՀԿ-ն չի գտնում կամք ու համարձակություն անելու ամենակարևորը, որը թույլ կտա հանրությանը գոնե մտածել այն մասին, որ իսկապես արվում են հետևություններ և գիտակցվում են սխալները՝ տալ սեփական քաղաքական կառավարման հանգամանալից գնահատականը:
Դրա փոխարեն, ՀՀԿ-ն տարածեց մի հայտարարություն, որտեղ իբրև խնդիրների պատճառ բերվում էին բացատրություններ, որոնք եթե զայրույթ չեն առաջացնում ընթերցողի մոտ՝ կառավարման պատկերի ֆոնին, որ ոչ ոք չի մոռացել, ապա առաջացնում են զավեշտ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5039 դիտում
09:38 24-02-2018
ՀՀԿ-ում խառն են. մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն. «Հայկական ժամանակ»
2820 դիտում
12:16 07-02-2016
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ
Այս բաժնից
2638 դիտում
14:34 30-11-2024
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցին դեկտեմբերի 7-ին կվերաօծվի
2494 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2824 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար