2091 դիտում
16:08 23-11-2018
Արմեն Գյուլբուդաղյանցը կհանդիպի լրագրողների հետ
Հաշվի առնելով, որ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի դեմ խաղերին ներկա չէին լրագրողներ Հայաստանից, ինչի պատճառով նրանք հնարավորություն չունեցան իրենց հարցերն ուղղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ՀՖՖ Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը նախաձեռնել է Արմեն Գյուլբուդաղյանցի հանդիպումը լրագրողների հետ:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
Հանդիպման հիմնական թեման է Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները Ազգերի Լիգայի մրցաշարում:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայանան հանդիպմանն իրենց լրատվամիջոցի կողմից տրամադրված լրագրողական բեյջերով՝ հանդիպումից առնվազն 5 րոպե առաջ:
Առանց բեյջ կամ ժամը 13:00-ից հետո ներկայացած լրագրողներին հնարավորություն չի ընձեռվելու մասնակցել հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
14:59 11-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանցը և Գևորգ Ղազարյանը հանդիպեցին լրագրողների հետ
4944 դիտում
22:06 11-11-2018
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ խաղերին
3381 դիտում
17:46 17-01-2019
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
3184 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը