Սամվել Մայրապետյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ:
Այս մասին հայտարարությամբ հայտնում է Հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանը:
Նա հիշեցրել է, որ Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է:
«Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-տեղեկացնում են նրանք: