Այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը. Ն. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը մեկնարկել է Նոր Նորքի 6-րդ զանգվածից արդեն հասել է Քանաքեռ- Զեյթուն: Փաշինյանի հորդորով երթի մասնակիցները ծափահարություններով ողջունում են իրենց հանդիպող քաղաքացիներին:
Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա երթով մենք ամփոփում ենք ժողովրդական հեղափոխության առաջին շրջափուլը, և այսօրվանից մեկնարկում է ժողովրդական հեղափոխության երկրորդ շրջափուլը, որի ընթացքում պետք է իրականացնենք տնտեսական հեղափոխություն: Ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միլիոնավոր հայերի մասնակցությամբ, այնպես էլ տնտեսական հեղափոխությանը մեզանից յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի»:
«Ով հաղթած է, «սիգնալ» տա», «Կեցցե, հայ ժողովուրդը» վանկարկումներով քայլերթը շարունակվում է: