Կլինեն ընտրությունները՝ կտեսնենք. Փաշինյանը՝ կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս դժվարանում է նշել՝ արդյոք խորհրդարանբական ընտրություններից հետո կառավարության կազմում փոփոխություններ կլինեն: «Կլինեն ընտրությունները՝ կտեսնենք: Ամեն ինչ կքննարկենք, չեմ կարող ասել կլինեն և չեմ կարող ասել, որ չեն լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Փաշինյանը՝ համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: