211652_close_icon
views-count4668 դիտում article-date 23:11 25-11-2018

Վրաստանում հանրահավաք է անցկացվել՝ ընդդեմ Սաակաշվիլիի կողմնակիցների վերադարձի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի Բաթում քաղաքում հանրահավաք է անցկացվել, որի մասնակցները դեմ են արտահայտվել, որպեսզի երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները իշխանության վերադառնան: Նախագահական ընտրությունների երկրորդ տուրից առաջ ցույցի մասնակիցները համերկրացիներին կոչ են արել չքվեարկել Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեի օգտին: 1-ին տուրում Վաշաձեն մեկ տոկոսից ցածր տարբերությամբ (37,74%-ն ընդդեմ 38,64%-ի) պարտվեց Սալոմե Զուրաբիշվիլիին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Ցույցին մասնակցել է մոտ 10 հազ. մարդ: Հանրահավաքի կազմակերպիչներից Դավիդ Մոուրավին իր ելույթում նշել է. «Այս ակցիան պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ մենք թույլ չենք տա Միխայիլ Սաակաշվիլիի, նրա վարչախմբի վերադարձը, նրա կառավարումը Վրաստանում»: Նախագահական ընտրությունների երկրորդ տուրը Վրաստանում կկայանա նոյեմբերի 28-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր