Էտուշի մասնակցությամբ ներկայացումը չեղարկվել է՝ նրա հիվանդության պատճառով
Մոսկվայում Վախթանգովի անվան թատրոնում չեղարկել են «Բենեֆիս» ներկայացումը, որտեղ խաղում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Պատճառը 96-ամյա դերասանի հիվանդությունն է: Ներկայացումը փոխարինել են Եվգենի Կնյազևի և Օլգա Տումայկինայի ստեղծագործական երեկոյով:
Առաջինը ներկայցման չեղարկման մասին սոցցանցերում հայտնել են թատրոն այցելած հանդիսականները: Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Մարդը հիվանդացել է, նա 96 տարեկան է՝ լուրջ տարի է: Հիմա նրա մոտ եմ գնում: Ներկայացումը հետաձգվել է», ասել է թատրոնի տնօրենը: