65181 դիտում
14:18 26-11-2018
«Կասկադյորական» վթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. վերջինը հայտնվել է մայթին՝ մասամբ կողաշրջված վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արտյոմ Օհանյանի վարած Mercedes C180 մակնիշի 35 VX 049 համարանիշի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 19-ամյա Սամվել Բաբայանի վարած Toyota Corolla մակնիշի 89 ՏV 899 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում երկու ավտոմեքենաները հայտնվել են մայթին, Toyota-ն էլ մասամբ կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն է դարձել է վթարի պատճառ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+