1531 դիտում
22:17 26-11-2018
Երևանում մեկնարկել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը
Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի շուրջ 40 երկրներից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երևանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի, տարեկան համաժողովին։ Միջոցառման շուրջ 150 մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը,Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական Հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների հարցերով ներկայացուցիչ Վլադիմիր Զուբերեցը, ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։
«Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալուշատ լավ հնարավորություն է»,- նշել է ԵԲԿ համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն։
«Անդամակցության 3 տարիներին կառավարությունը մշտապես համագործակցել էցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով։ Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով»,- նշել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան։
Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Ընտրել Հայաստանը» շնորհանդեսով միջոցառման շուրջ 200 մասնակիցներին է ներկայացրել մեր երկրի ներդրումային միջավայրը, առևտրի բարենպաստ պայմանները։ ԵԲԿ համաշխարհային ցանցի երևանյան համաժողովի օրակարգում տնտեսական դիվանագիտության, գործարարների շահերի պաշտպանության, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր են։
[b]
Եվրոպական բիզնես ասոցիացիա
Լրատվական ծառայություն
Բիզնես Արմենիա հիմնադրամի
հանրային կապերի թիմ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
980 դիտում
11:14 06-10-2014
Արցախում մեկնարկել է միջազգային բիզնես համաժողովը. տեսանյութ
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
670 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը