211652_close_icon
views-count1247 դիտում article-date 20:23 29-01-2023

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի. երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

«Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA-ն, հայտնում է, որ, նախնական գնահատականների համաձայն, երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:

5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմտյան մասում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

Նմանատիպ նյութեր