1792 դիտում
16:20 27-11-2018
2025 թվականին շուրջ 6 մլրդ մարդ ամեն օր կաշխատի ամպային տվյալներով. փորձագետներ
2025 թվականին շուրջ 6 միլիարդ մարդ ամեն օր կփոխգործակցի ամպային տվյալների հետ, ինչը կկազմի Երկրագնդի բնակչության մոտավորապես 75 տոկոսը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Seagate-ի եւ IDC-ի կատարած հետազոտությունից: Ներկայում այդ տվյալներով աշխատում Է շուրջ 5 միլիարդ մարդ:
Ըստ որում մշտապես օգտագործվող շարժական սարքերի թիվը կաճի մինչեւ 150 միլիարդ: Յուրաքանչյուր օգտատեր ցանցին կմիանա առնվազն 18 վայրկյանը մեկ: Այդ հաճախությունը պայմանավորված կլինի «ինտերնետի իրերի» սարքերի մեծ քանակությամբ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ 2020 թվականին հանրային ամպերում տվյալների քանակը կգերազանցի օգտատերերի արքերի տեղեկատվության ծավալը, իսկ 2021 թվականին՝ կդառնա ավելի շատ, քան տվյալների մշակման կենտրոններում:
Հետազոտության մեջ նշված Է, որ 2025 թվականին տվյալների մեծ մասը կարտադրվի Չինաստանում եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում: Տվյալների ընդհանուր ծավալը 2025 թվականին ավելի քան հնգապատիկ կաճի 2017 թվականի համեմատությամբ՝ մինչեւ 175 զետաբայթ (1 զետաբայթը հավասար Է 1 տրիլիոն գիգաբայթի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ նյութեր
2477 դիտում
10:40 25-07-2019
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2025-ին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու․ «Հայաստանի Հանրապատություն»
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են