2480 դիտում
10:40 25-07-2019
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2025-ին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու․ «Հայաստանի Հանրապատություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի 5 մարզերում 2019 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով գրանցվել է բացասական բնական հավելաճ, մինչդեռ 2018 թվականին դեպոպուլյացիա է գրանցվել միայն մեկ մարզում` Լոռիում, որտեղ մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին:
«Դեպոպուլյացիայի բուն պատճառները հասկանալու համար վարչապետի հանձնարարականով մարզերում հետազոտություններ են կատարվում: Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ խնդիրը միայն ծնելիության ցածր ցուցանիշը չէ: Լոռիում տարիներ առաջ ունեցել ենք 11 հազար բնական հավելաճ, այսինքն` 11 հազար հոգի ավելի էր ծնվել, քան մահացել:
Անցյալ տարվա պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց` մահերի թիվը 90-ով ավելի էր ծնունդներից: Հետազոտություն ենք անցկացնում` հասկանալու համար, թե ինչու սա տեղի ունեցավ հենց Լոռիում: Այս տարի դեպոպուլյացիայի միտումները գնահատելիս արձանագրեցինք, որ հինգ մարզերից առաջատարը կրկին Լոռին էր` առաջին եռամսյակի կտրվածքով մահերի թիվը 121-ով գերազանցում է ծնունդների թվին:
Նախնական ուսումնասիրության համաձայն` 2025 թվականին Հայաստանում դեպոպուլյացիա է գրանցվելու, որին կարող է նպաստել նաեւ ծնելիության ցածր ցուցանիշը»,- Հայաստանի ժողովրդագրական պատկերը ներկայացնելիս` «ՀՀ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»