Նեյմարը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ ամռանը կհեռանա 200 մլն եվրոյի դիմաց
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի հետ, որ նա կարող է մրցաշրջանի ավարտից հետո կարող է որոշակի պայմաններ կատարելու դեպքում հեռանալ:
Կատալոնական beteve հեռուստալիքի տվյալներով, փարիզցիները 26-ամյա հարձակվող բաց կթողնեն, եթե նրա համար վճարեն 200 մլն եվրո:
Բրազիլացու նախկին ակումբը՝ «Բարսելոնան», որտեղից նա 2017-ին 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, արդեն բանակցություններ է վարում նրա վերադարձի շուրջ:
«Բարսելոնայի» ներկայացուցիչ Անդրե Կյուրին ֆուտբոլիստի հոր հետ նախորդ շաբաթ հանդիպել է Լոնդոնում:
Ավելի վաղ նշվել էր, որ «Բարսելոնան» Նեյմարի գործարքում կարող է ընդգրկել իր ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին: