1050 դիտում
19:11 27-11-2018
Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST):
Պաշտպանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես, մարդու իրավունքների երկխոսության և բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում:
Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի լիազորությունները, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները: Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ ներկայացնելը, ինչպես նաև ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներգարվվելու բացառիկ պրակտիկան:
Պաշտպանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում կանանց, երեխաների ու հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
ԵՄ անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և նշել, որ այս հաստատությունը երկրի իրավական համակարգում կենտրոնական դեր է զբաղեցնում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը գործընկեր կառույցների հետ մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1187 դիտում
11:09 31-10-2014
Կարեն Նազարյանն ընդունել է ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»