2606 դիտում
23:35 27-11-2018
Մայրաքաղաքում կկայանա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը» և ամենամյա գրական մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 1-2-ին ՀԲԸՄ-ի շենքում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»:
Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ /մասնակցում է 30 հրատարակչություն/, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի 9 շնորհանդեսներ /Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների ժողովածուն, Վահե Արսենի, Լևոն Շահնուրի և այլ հեղինակների գրքերի/, ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ /«ԹմբաԹա», «Բամբիռ», Լևոն Մալխասյան և «Մալխաս» ջազ բենդ/:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի կունենա «Գրքի երևանյան փառատոնի» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Այս անվանակարգերում փառատոնը ստացել է 167 հայտ:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
13:03 25-07-2022
Գրքի երևանյան 5-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
622 դիտում
19:37 20-09-2024
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրների հետ
1504 դիտում
11:41 13-11-2019
Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին