211652_close_icon
views-count39155 դիտում article-date 12:20 28-11-2018

Երևանում ինչ-որ պաշտոնյայի մեղքով հերթական անարդարության զոհերը հայտնվել են փողոցում. երկուսը քառօրյա պատերազմի մասնակից են եղել, որոնցից մեկը բեկորային վնասվածքներ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Լոմոնոսովի փողոցի 30 տան 6 բնակիչ, ովքեր դարձել են խաբեության զոհ, իրենց հետագա կյանքն անցկացնելու են փողոցում՝ հայտնվելով թափառաշրջիկի կարգավիճակում։ Նշված տանը բնակվող 6 հոգուց 2-ը որպես ժամկետային զինծառայողներ, նախկինում ծառայել են Արցախի Հանրապետությունում, մասնակցություն են ունեցել Քառօրյա պատերազմին, որոնցից մեկն էլ բեկորային վնասվածքներ է ստացել ու երկար ժամանակ իր բուժումն է անցկացրել զինվորական հոսպիտալում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տան բնակչուհի՝ 46-ամյա Գայան Համբարյանն ասում էր. «Իմ և ընտանիքիս անդամների անունից խնդրանքով դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ, վստահ եմ, որ նա պայքարել ու պայքարում է հոռի երևույթների, անարդարությունների դեմ, իսկ մեր ընտանիքն այդ անարդարության զոհն է։ Դատախազության բարձրաստիճան պաշտոնյան, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մեր ընտանիքին սարքում է բոմժ։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն՝ անարդյունք։ Երևի դա գալիս է նրանից, որ դիմել ենք նախորդ իշխանությունների օրոք։ Հիմա խնդրանքս է Ն. Փաշինյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, որպեսզի իրենք ուսումնասիրեն մեր խնդիրը ու կհամոզվեն, որ մենք գույները չենք խտացնում։ Հիմա ի՞նչ անենք՝ ձյուն-ձմեռով հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Թախանձագին խնդրանքս է՝ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր բազմանդամ ընտանիքին։ Այսօր եկել ու մեզ արդեն տանից դուրս են անում։ Չգիտենք՝ ուր գնանք, որտեղ մնանք։ Մեր հույսը արդարության վերականգնումն է, ինչի համար էլ դիմում ենք ձեզ, հարգելի պաշտոնյաներ»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/09/1093396/?fbclid=IwAR0G7gfx5Cn0MATNw0ngYxcxGW0ODZo59a85SIkJe1EYEPlYiPB7KGUgCpw]հայտնել [/url]էինք, որ Երևան քաղաքի Լոմոնոսովի փողոցի 30 տան 6 բնակիչ, դառնալով խաբեության զոհ, կանգնել ենն դրսում մնալու վտանգի առաջ: Տանը բնակվող 6 հոգուց 2-ը՝ որպես ժամկետային զինծառայողներ, ակտիվ մասնակցություն են ունեցել քառօրյա պատերազմին, որոնցից մեկը անգամ բեկորային վնասվածքներ է ստացել և երկար ժամանակ անց է կացրել զինվորական հոսպիտալում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում 46-ամյա Գայանե Համբարյանը ասել էր. «Ամուսինս՝ Արմեն Բադալյանը, 2012 թվականին Կիլիկիայում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասը վարձակալությամբ վերցրել է, որպեսզի օգտագործի և եկամուտ ստանա: Եկել են վարձավճարի որոշակի պայմանավորվածության: Մեկ ամիս չլրացած՝ պարտքեր են կուտակվել, ինչի պատճառով էլ հրաժարվեցինք այն տնօրինելուց: Այդ ընթացքում արտադրամասի սեփականատերերը դիմել են դատարան, որպեսզի մեր ձեռքից վարձի, ապրանքի և այլ գումարների դիմաց մեր տունը վերցնեն, իսկ ամուսնուս էլ Վարդան Վարդազարյանը համոզել է ստորագրել մի թղթի տակ, որով, իբր, ամուսինս իրենց 6 մլն դրամ գումար է պարտք: Իրենք այդ թղթով մտել են դատարան՝ դատը շահել: Այսպիսով՝ այդ գումարի դիմաց մեր՝ Լոմոնոսովի 30 հասցեում գտնվող տունը սեփականաշնորհել են և միանգամից 14 հազար ԱՄՆ դոլարով վաճառել: Հիմա մեր տան նոր սեփականատերը մեզ մինչև ապրիլի 20-ը ժամանակ է տվել, որ այն ազատենք: Մենք նրա հետ զրուցել ենք և եկել պայմանավորվածության, որ վաճառում ենք այս տունը այլ անձի, ավելի բարձր գնով, որպեսզի վճարենք 20 հազար դոլար իրեն և մեզ մի փոքրիկ կացարան գնենք: Տարբեր տեղեր հայտարարություններն ենք տեղադրել, գալիս նայում են, բայց դեռ կոնկրետ բան չկա: Գոնե մի քանի ամիս ժամանակ է պետք, որ վաճառենք ու վճարենք գումարը: Մեր խնդրանքը միայն դա է, որ մեզ գոնե մի քանի ամիս ժամանակ տան, տունը վաճառենք ու նոր դուրս գանք: Ամուսինս ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանի հետ զրուցել է, ով խոսք է տվել, որ մինչև մենք մեր 3 երեխաների հետ նոր տուն չունենանք, մեզ այստեղից չեն հանի: Իմ երեխաները այս հայրենիքի համար կռիվ են տվել, այս հող ու ջրի համար, սակայն հայրենիքի ներսում խաբեությամբ մեր տանը տիրանում են: Մանրամասները՝ տեսանյութում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր