1690 դիտում
15:50 28-11-2018
«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկել է ԲՈՒՀ-երում հեռավար ուսուցմամբ սովորող դատապարտյալների կիսամյակային քննական շրջանը
Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորող դատապարտյալների կիսամյակային քննական շրջանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի առաջին կուրսի երկրորդ կիսամյակային քննությունները հաջողությամբ հանձնեցին ցմահ ազատազրկման դատապարտված Զ. Զ.-ն և «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետի ուսանող Ա. Մ.-ն: Քննական հանձնաժողովի նախագահն էր հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Սեդրակյանը:
Պրոֆեսոր Ս. Սեդրակյանը հանդիպեց նաև «Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ա.-ին՝ քննարկելու նրա ատենախոսության թեմայի մշակման ընթացքը, և ապահովեց անհրաժեշտ խորհրդատվություն վերջինիս գիտական աշխատանքի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2001 դիտում
18:56 01-11-2019
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրվել է սննդի պատրաստման նոր համակարգ
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»