2221 դիտում
16:10 28-11-2018
Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքներն աղերս չունեն ճշմարտության հետ. Արարատ Միրզոյան
Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները ճշմարտության հետ աղերս չունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Հիշցննք, որ Դ. Շահնազարյանն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի ազատվել կոռուպցիայից, քանի դեռ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չի հայտնվել բանտախցում՝ նկատի ունենալով այն, որ Ավինյանի գործարանը դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Նշենք, որ ավելի ուշ Տ. Ավինյանը հայտնել էր, որ այդ դրամաշնորհը ստացել է նախքան իր պաշտոնավարումը: Այդ ծրագրին իրենց ընկերությունը դիմել էր դեռ փետրվար ամսին:
«Ես, անկեղծ ասած, մեծ տարակուսանք ապրեցի, երբ իմացա, որ Դավիթ Շահնազարյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում է: Եվ հիմա էլ տարակուսում եմ՝ տեսնելով, թե ինչպիսի ջերմեռանդությամբ է երբեմնի ընդդիմադիր դրոշ ծածանած մարդը ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձևակերպումը ճշմարտության հետ աղերս չունի»,-ասաց Միրզոյանը:
Նրա կարծիքով՝ Շահնազարյանը գիտակցաբար սխալ կողմն է պաշտպանում:
Նմանատիպ նյութեր
4298 դիտում
16:37 07-09-2021
Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որեւէ աղերս չունեն. Պաշտպան
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»