Քննարկվել են Բենիամին հնագիտական համալիրին հարակից ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր
Նոյեմբերի 29-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչներ Քրիստինա Ջիանակոպուլուի և Ֆաբիո Բունոմոյի հետ։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի հետ քննարկել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։
Նշենք, որ այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ կապված՝ պետք է կատարվեն ճանապարհի նախագծային փոփոխություններ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի աշխատանքի բարելավման խնդիրներին։
[b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]