1566 դիտում
11:52 30-11-2018
Արդարադատության նախարարությունը հերքում է՝ Արտակ Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը քարոզարշավի ընթացքում ծառայողական ավտոմեքենայից և վառելիքից չի օգտվում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրառում է կատարել Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Hraparak.am» կայքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին տեղ գտած «ՀՀԿ-ն մշտապես պետք է մեղավորի կարգավիճակով հանդես գա» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողի պնդումը, թե Արտակ Զեյնալյանն «աշխատում է քարոզարշավին զուգահեռ՝ օգտագործելով պետական միջոցները՝ ծառայողական ավտոմեքենա, վառելիք, վարորդ և այլն», իրականությանը չի համապատասխանում։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելիս օգտվում է իր քաղաքական ուժի մյուս անդամների համար ևս հատկացված նույն փոխադրամիջոցից»,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, պահանջել է «Hraparak.am» կայքում հրապարակել դրա հերքումը:
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
16:12 22-02-2019
Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունը