211652_close_icon
views-count4594 դիտում article-date 14:07 30-11-2018

Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան

Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ «[url=https://www.armenpress.am/arm/news/956455.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի 2022 թ., կարտադրի սոդա, տեխնիկական աղ ու ապակի»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր